Public Comment
Proposal for Armenian Script Root Zone Label Generation Rules (LGR)
Open Date
22 July 2015 23:59 UTC
Close Date
30 September 2015 23:59 UTC
Staff Report Due
12 October 2015 23:59 UTC
Brief Overview
Purpose (Brief): Հայերեն գրվածքից օգտվող համայնքը կազմավորել է հայերենի Ստեղծման հանձնախումբը (GP), որն իր հերթին մշակել է Արմատական գոտու համար հայերեն գրվածքի նշիչների ստեղծման կանոնների մասին առաջարկը (Առաջարկ [XML, 8 KB] Առաջարկի փաստաթղթեր [PDF, 1.28 MB]): Ըստ LGR-ի ընթացակարգի [PDF, 772 KB] ` այս առաջարկը հրապարակվում է հանրային կարծիքների ստացման համար, որպեսզի հնարավորություն տրվի նրանց, ովքեր չեն մասնակցել հայերենի GP հանձնախմբին, իրենց կարծիքները հայտնի դարձնել հայերենի ստեղծման հանձնախմբին, և վերջինս կարողանա ավարտին հասցնել առաջարկը` այն Արմատական գոտու համար նշիչների ստեղծման կանոնների մեջ ինտեգրելու նպատակով:
Current Status: Ներկայումս կան գրվածքներից օգտվող մի շարք համայնքներ, որոնք ակտիվորեն աշխատում են Արմատական գոտու համար նշիչների ստեղծման կանոնների (LGR) մշակման ուղղությամբ: Դրանց թվում են` արաբերենը, հայերենը, բենգալերենը, չինարենը, կյուրեղագիրը, դեվանագարին, գուջարաթին, գուրմուխին, ճապոներենը, կխմերը, կորեերենը, մալայալամը, օրիյան, թամիլերենը և թելուգուն: Նշվածներից հայերենի GP հանձնախումբն առաջինն է, որ ավարտել և ներկայացրել է LGR-ի առաջարկ:
Next Steps: Հանրային կարծիքների ստացումից և դրանց հիման վրա փոփոխված առաջարկի ներկայացումից հետո, Ինտեգրման հանձնախումբը (IP) կգնահատի հայերենի GP հանձնախմբի կողմից ներկայացված վերջնական առաջարկը: Եթե IP-ի գնահատումը հաջողությամբ անցնի, ապա Արմատական գոտու համար հայերեն գրվածքի նշիչների ստեղծման կանոնների մասին առաջարկը կներառվի Արմատական գոտու համար նշիչների ստեղծման կանոնների առաջին տարբերակում (LGR-1): Հակառակ դեպքում` առաջարկը կից մեկնաբանություններով կուղարկվի հայերենի GP հանձնախմբին` հետագա վերանայման և փոփոխության համար:
Section I: Description and Explanation
Հետևելով Արմատական գոտու համար նշիչների ստեղծման կանոնների մշակման նպատակով հանձնախմբերի ստեղծման հրավերին, որը հրապարակվել էր 2013թ. հուլիսի 11-ին, հայերեն գրվածքից օգտվող համայնքը ձևավորեց հայերենի Ստեղծման հանձնախումբը (GP), որը ICANN-ի կողմից կազմավորվեց 2015թ. փետրվարի 3-ին: Հայերենի GP հանձնախումբը մշակել է Արմատական գոտու համար հայերեն գրվածքի նշիչների ստեղծման կանոնների մասին առաջարկ` հետևելով LGR-ի հատկորոշված պայմաններում նախատեսված ձևաչափին` առաջարկին կցելով նաև օժանդակ փաստաթղթեր:
Համաձայն LGR-ի ընթացակարգի [PDF, 772 KB] ` հայերենի GP հանձնախմբի աշխատանքի սկզբնակետը պետք է լինի Առավելագույն մեկնարկային շարվածքի երկրորդ տարբերակը (MSR-2): Աշխատանքն իրականացվել է Ստեղծման հանձնախմբի առաջադրանքների համար հատկորոշված պայմանների հիման վրա, ինչպես նախատեսված է LGR-ի ընթացակարգում, [PDF, 772 KB] մասնավորապես «Տարբերակների վերաբերյալ կանոնների ստեղծման ընթացակարգի» B.3 բաժնում: Այս առաջադրանքներն ամփոփված են Ստեղծման հանձնախմբի հիմնադրումը և աշխատանքների իրականացումըուղեցույցում:
Համաձայն LGR-ի ընթացակարգի [PDF, 772 KB] ` Ստեղծման հանձնախմբի առաջարկները հրապարակվում են հասարակական կարծիք ստանալու համար` կիրառելով ICANN-ի հանրային կարծիքի ընթացակարգերը: Այն թույլ է տալիս այն անձանց, ովքեր չեն մասնակցել Ստեղծման հանձնախմբի աշխատանքներին, իրենց կարծիքները հայտնի դարձնել ինտեգրման հանձնախմբին: Հասարակական կարծիքի ստացման ճիշտ գործող մեխանիզմը այս ընթացակարգի կարևորագույն բաղադրիչն է, քանի որ գոյություն չունի մշակվող LGR-ի բողոքարկման մեխանիզմ:
LGR-ի ընթացակարգը [PDF, 772 KB] բաղկացած է երկու աշխատանքային շրջանից: Առաջինի ընթացքում ստեղծվում է LGR-ների կազմ` յուրաքանչյուրը հատուկ նախատեսված կոնկրետ շարվածքի կամ գրվածքի համակարգի համար. այս առաջադրանքը կատարվում է Ստեղծման հանձնախմբերի կողմից, որոնցում ընդգրկված են այնպիսի անձինք, որոնք մեծ փորձառություն կամ հետաքրքրություն ունեն համացանցի օգտվողների որոշակի համայնքի կողմից օգտագործվող լեզվի, շարվածքի կամ գրվածքի ոլորտում: Այս հանձնախմբերը իրենց LGR առաջարկներն ուղարկում են ICANN-ին` Ինտեգրման հանձնախմբի կողմից վերանայման նպատակով: Ինտեգրման հանձնախումբը բաղկացած է DNS-ին, Unicode-ին և գրվածքներին գիտակ անկախ փորձագետներից, որոնք նաև պատասխանատվություն են կրում երկրորդ շրջանի համար: Երկրորդ շրջանը ներառում է առաջարկները, արմատական գոտու համար, LGR-ների միացյալ կազմում միավորելը` հաշվի առնելով ապահով, կայուն և հուսալի DNS արմատական գոտու անհրաժեշտությունը:
Section II: Background
Արմատական գոտու համար նշիչների ստեղծման կանոնները (LGR) մշակվում են պահպանողական մեխանիզմ սահմանելու նպատակով, որպեսզի որոշվեն վավեր IDN TLD-ները և դրանց տարբերակները համացանցի Արմատական գոտու կայուն և ապահով աշխատանքի համար:
Նշիչների ստեղծման կանոնների հաջող մշակումը պայմանավորված է համայնքային Ստեղծման հանձնախմբերի առկայությամբ` նախատեսված յուրաքանչյուր գրվածքի համար, որը պետք է օգտագործվի Արմատական գոտում: Ստեղծման հանձնախմբի անդամները որոշակի շարվածքի կամ գրվածքի համակարգ օգտագործող համայնքների ներկայացուցիչներ են: Նրանց դերը որոշակի շարվածքի կամ գրվածքի համակարգի համար վավեր գրանիշեր, տարբերակներ և Ընդհանուր նշիչների գնահատում (WLE) նույնականացնելն է: Յուրաքանչյուր Ստեղծման հանձնախումբ սկսում է Առավելագույն մեկնարկային շարվածքում առկա համապատասխան գրվածքի կոդային կետերը վերանայելով և, դրանց հիման վրա, մշակում է նշիչների ստեղծման կանոնի առաջարկ` այդ գրվածքի համար TLD-ներ ստեղծելու նպատակով: Այդ գործընթացում կարող է պահանջվել աշխատանքների համակարգում այլ GP հանձնախմբերի հետ, երբ համապատասխան գրվածքները սերտորեն առնչվում են: Այնուհետև, այս առաջարկները վերանայվում են համայնքի կողմից` հանրային կարծիքի միջոցով, ինչպես նաև Ինտեգրման փորձագիտական հանձնախմբի կողմից` հաստատվելու և Արմատական գոտու համար LGR-ում ընդգրկվելու նպատակով: Մանրամասները շարադրված են IDNA նշիչների առնչությամբ Արմատական գոտու համար նշիչների ստեղծման կանոնների մշակման և պահպանման ընթացակարգում [PDF, 1.39 MB]:
Section III: Relevant Resources
- Արմատական գոտու համար նշիչների ստեղծման կանոնների մշակման և պահպանման ընթացակարգ` IDNA նշիչների առնչությամբ` https://www.icann.org/en/system/files/files/draft-lgr-procedure-20mar13-en.pdf [PDF, 1.39 MB]
- Առավելագույն մեկնարկային շարվածք` https://www.icann.org/resources/pages/msr-2015-06-21-en
- Մեքենայով ընթեռնելի հատկորոշումներ նշիչների ստեղծման կանոնների համար` https://tools.ietf.org/html/draft-davies-idntables
- Ուղեցույցների և այլ առնչվող փաստաթղթերի շտեմարան` https://community.icann.org/display/croscomlgrprocedure/Document+Repository
Comments Closed
Report Overdue